|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
2009թ. սկսած` Հայաստանը համագործակցում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ` մասնակցելով Հայաստանում և արտերկրում կազմակերպվող միջոցառումներին: Համագործակցությունն առավել ակտիվացել է 2012-ին, երբ հոկտեմբերին Կինշասայում կայացած գագաթաժողովում Հայաստանը դարձել է Ֆրանկոֆոնիայի կազմակերպության լիիրավ անդամ:
2014 թ. Ֆրանկոֆոնիայի միամսյակի ընթացքում Երևանում և ՀՀ մարզերում տեղի կունենա շուրջ 400 միջոցառում:
Միջոցառումների մեկնարկը Հայաստանում այս տարի տրվել է մարտի 9-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ հանրաճանաչ երգչուհի Պատրիսիա Կաասի մենահամերգով: Մեկամսյակը կշարունակվի մինչև ապրիլի վերջը: