|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Կառավարության այսօրվա նիստում արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը կառավարության հաստատմանը ներկայացրեց Կամո Ադամյանին արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար նշանակելու մասին որոշման նախագիծը:
Արդարադատության նախարարության աշխատակազմի նախորդ ղեկավարի աշխատանքից ազատվելուց հետո այդ պաշտոնը թափուր էր մնացել, և Կամո Ադամյանը զբաղեցնում էր ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը:
Որոշման նախագծի ներկայացման ժամանակ Հրայր Թովմասյանը նշեց, որ Կամո Ադամյանը քաղաքացիական ծառայության ոլորտում բազմամյա փորձ ունի, հաջողությամբ հանձնել է քաղծառայողների որակավորման քննությունները եւ համապատասխանում է այս պաշտոնին: