|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այսօր Եռաբլուր զինվորական պանթեոնում զինվորական կարգով հողին հանձնեցին հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին դիվերսիոն հարձակման հետևանքով զոհված զինվոր Արմեն Հովհաննիսյանին:
Զինվորի հուղարկավորությունից հետո ՀՀ պաշտպանության նախարար Սերյան Օհանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ դիվերսիոն հարձակմանը և սահմանային գծում տիրող իրավիճակին:
Նա նշեց, որ մեր կողմը, ինչպես միշտ, այս անգամ էլ հակառակորդին համարժեք պատասխան է տվել: Նախարարի խոսքով` սահմանային գծում այսօր լարվածությունը հասել է իր գագաթնակետին: «Երբևիցե այսքան կրակոցներ չեն եղել»,- նշեց նա:
Մանրամասները` yerkir.am-ի տեսանյութում: