|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Արդեն տեղեկացրել ենք, թե տնտեսագիտական համալսարանում ինչ խայտառակ իրավիճակ էր տիրում քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեզի պաշտպանության ընթացքում: Տարոն Մարգարյանն այսօր իր թեզը պաշտպանեց... լրագրողներից:
Մի խումբ երիտասարդներ արել են ամեն ինչ` հայհոյել, սադրել ու խոչընդոտել, որպեսզի լրագրողները չկարողանան լուսաբանել Տարոն Մարգարյանի թեզի խայտառակ պաշտպանությունը: Yerkir.am-ի հետ զրույցում ոստիկանության լրատվության բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանն արդեն ասել է, որ գործն ուսումնասիրվում է ոստիկանությունում:
Նշենք, որ այսօրվա գործողությունների ժամանակ առավել ակտիվ էին հատկապես երեք երիտասարդներ: Նրանցից մեկը` ԵՊՏՀ ուսխորհրդի նախագահ Սևակ Խաչատրյանն է, ՀՀԿ-ական է եւ ակտիվ գործունեություն է ծավալում երիտթեւում: Նաեւ Երիտասարդական խորհրդարանի անդամ է:
Մյուս երիտասարդը, ով, ըստ էության, համակարգում էր օպերացիան, Սերգո Խառատյանն է: Նա եւս ՀՀԿ-ական է, տնտեսագիտական համալսարանում հայտնի է իր ագրեսիվ պահվածքով: Ուսխորհրդի փոխնախագահն է: Նշենք, որ նա աչքի էր ընկնում նաեւ ուսման վարձերի դեմ կազմակերպված ակցիաների ժամանակ, երբ փակում էր ԵՊՏՀ-ի դարպասները եւ թույլ չէր տալիս, որ ուսանողները գնան ակցիաների:
Իսկ լրագրողներից մեկին հայհոյած երիտասարդը` Սարգիս Մուրադյանը, եւս վերոհիշյալ կարիերիստներից է: Նա ՀՀԿ-ական է եւ հայտնի է իր կռվարարությամբ:
Սերգո Խառատյան

Սևակ Խաչատրյան

Սարգիս Մուրադյան
