|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Մինչ նախորդ օրը տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստում կհաստատեին, որ ՀՀԿ ցուցակը ղեկավարելու է Տարոն Մարգարյանը, քննարկվել է նաեւ ընտրություններին մասնակցության ձեւաչափը. կոալիցիայո՞վ, թե՞ առանձին. գրում է «Հրապարակը»:
Բանն այն է, նշում է թերթը, որ ՀՀԿ-ում չեն բացառել, որ ընդդիմությունը նույնպես մասնակցություն կունենա այդ ընտրություններին, այդ իսկ պատճառով ոմանք առաջարկել են միասնական ցուցակով մասնակցել, սպասել, թե ինչ որոշում է կայացնելու ԲՀԿ-ն: Որոշումն ի վերջո կայացվել է առանձին մասնակցելու օգտին:
Ի դեպ, ինչպես տեղեկացնում են թերթի խորհրդարանական աղբյուրները, մինչ տեղի կունենար ՀՀԿ ԳՄ նիստը, Գագիկ Բեգլարյանը ժամը չորսի սահմաններում այցելել է խորհրդարան` Հովիկ Աբրահամյանին, եւ մի քանի ժամ փակված՝ նրանք ինչ-որ հարց են քննարկել: