|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
«Փաստ» օրաթերթը գրում է․
Մեր ունեցած տեղեկություններով, առաջիկա օրերին կհայտարարվի նոր շարժման ստեղծման մասին: Ամենայն հավանականությամբ, այս շաբաթվա ընթացքում դրա մասին կհայտարարի Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը: Մեր աղբյուրները փոխանցում են, որ նա հատկապես վերջին շրջանում ակտիվ հանդիպումների ու քննարկումների մեջ է:
«Փաստ» թերթի տեղեկություններով, հնարավոր է, որ Արման Թաթոյանը նաև հայտարարի սեպտեմբերին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու մասին, ինչը կարող է էլ ավելի սրել առանց այդ էլ սպասելի բավական թեժ ու սուր ընտրապայքարը՝ հաշվի առնելով այս պահին հայտնի, ինչպես նաև սպասվող թեկնածուների մասնակցությունը: Երեկ օրվա ընթացքում փորձեցինք տեղեկությունը ճշտել Արման Թաթոյանից, սակայն նրա հետ կապ հաստատել չհաջողվեց:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում