|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
«Փաստ» օրաթերթը գրում է․
Աշնանը սպասվող Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող ուժերի ցանկը գնալով ավելի է «հարստանում»: Մենք առիթ ունեցել ենք նշել, որ դրանց կարող է մասնակցել նաև Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստանը»: Սակայն, մեր տեղեկություններով, մինչև վերջերս հստակ որոշում չկար՝ առանձի՞ն մասնակցել, թե՞ այլ ուժի կամ ուժերի հետ դաշինքով: Եվ ահա, մեր աղբյուրները փոխանցում են, որ ԼՀԿ-ում արդեն որոշել են ընտրություններին մասնակցել առանձին՝ առանց որևէ դաշինքի:
Մեր տեղեկություններով, վերջնական որոշում ունեն նաև ցուցակի առաջին համարի, այսինքն՝ քաղաքապետի թեկնածուի մասով: ԼՀԿ ցուցակը կգլխավորի Երևանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը: Ավելին, մեր աղբյուրների փոխանցմամբ, ԼՀԿ-ում սկսել են մարկետինգային ու PR-ային խմբեր վարձել, որոնք արդեն իսկ ինտենսիվ զբաղվում են քարոզչական «պրոդուկտ» պատրաստելու աշխատանքներով։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում