|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այժմ քննարկումներ են գնում թե' թեկնածուի, թե' ընտրությանը մասնակցելու ձևաչափի հետ կապված. լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը: Նա նշեց, որ ժողովրդի գնահատականը ցույց կտա` ով կլինի Երևանի քաղաքապետ:
Դիտարիմանը, թե լուրեր են շրջանառվում, որ «Ելք»-ից նրա թեկնածությունը կարող է առաջադրվել, Վարդանյանը պատասխանեց. «Այս պահին իմ թեկնածության առաջադրումը բացառվում է»:
Հարցին էլ` ՔՊ-ն առանձի՞ն կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին, թե՞ դաշինքով, նա պատասխանեց, որ այս հարցը դեռ քննարկվում է:
Իսկ թե ինչ՞ւ «Ելք»-ը չմասնակցեց նիստին և թեկնածու չառաջադրեց, ըստ Վարդանյանի` իրենց տարածած հայտարարության մեջ ամեն ինչ ասված էր: Նա նշեց, որ քննարկումների ավարտից հետո հանդես կգան նոր հայտարարությամբ: