|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«Հայկական ժամանակը» գրում է. «Այն բանից հետո, երբ ԱԺ-ն որոշում կայացրեց ստոմատոլոգիական կլինիկաների ամեն բազկաթոռի համար ամսական 60-80 հազար դրամ գումար հարկել, բազմաթիվ ստոմատոլոգներ արտագաղթել են, կլինիկաները՝ փակվել կամ փոքրացել։ Կլինիկաներից մեկը վերջին ամիսների ընթացքում 3-4 բժիշկ-ստոմատոլոգ է «ճանապարհել» Ռուսաստան։
Ընկերության եկամուտը կիսովչափ նվազել է, քանի որ 6 բազկաթոռներից միայն կեսն է գործում։ Ստոմատոլոգների ասոցիացիայի նախագահ Աշոտ Գևորգյանին պատկանող «Լիկա Դենտ»-ում բազկաթոռների թիվը 11-ից դարձել է 5։ Գևորգյանը մեր թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ հատկապես մարզերում ստոմատոլոգների աշխատանքը դժվարացել է։ Հարցին, թե ինչու ստոմատոլոգները այդպես միանգամից լռեցին, Աշոտ Գևորգյանը պատասխանել է. «Համակերպվեցինք էդ վիճակի հետ»»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։