|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից վերջերս 45 մլն դրամի չափով տուգանված «Երեքնուկ», «Սեար գրուպ» եւ «Ամարաս-Յուս» ընկերությունների տնօրեն Յուրա Ադյանի «տանիքը» ոչ անհայտ Զորի Բալայանն է: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ մինչ 45 մլն դրամ տուգանքը, Զ. Բալայանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի միջոցով փորձել է միջնորդել, որպեսզի Հայաստանում Ադյանի պատիժը փոքր-ինչ մեղմացվի: Թերթի հարցին ի պատասխան Զորի Բալայանն ասել է. «Անշուշտ, ճանաչում եմ Ադյանին», բայց վստահեցրել է, թե միջնորդություն չի արել: