|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Ժողովուրդ»-ը «Դասախոսների գրքեր «նաղդելու» բիզնեսը» հոդվածում օրերս անդրադարձել է տարբեր բուհերի դասախոսների կողմից ուսանողներին ստիպողաբար գրքեր վաճառելու թեմային:
Նշվել են դասախոսների անուններ, որոնց շարքում էր նաեւ ԵՊՀ լրագրության ֆակուլտետի դասախոս Աստղիկ Ավետիսյանը: Ուսանողն Ա. Ավետիսյանի մասին մասնավորապես նշել էր. «PR-ը լրագրության մեջ» գիրքն արժե 1600 դրամ: Իր անձնական աշխատությունն է, ուզենք-չուզենք` գնում ենք: Կոնկրետ ինձ խնդիրներ պետք չեն»:
Հոդվածին հաջորդել է Ա. Ավետիսյանի հեռախոսազանգը խմբագրություն. նա բորբոքված բացատրել է, որ երբեւէ չի ստիպել ուսանողներին գիրք գնել: Մինչդեռ «գրքեր վաճառելու» բիզնեսը բավական տարածված երեւույթ է հայաստանյան բուհերում:
Ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: