|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Սեպտեմբերի 29-ին Սյունիքի մարզում կայանալիք ԱԺ լրացուցիչ ընտրություններում ՀՀԿ-ի կողմից առաջադրված Արմեն Կարապետյանն այս օրերին շատ մտահոգ է: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նրա շտաբի անդամները պարզել եւ շտաբում քննարկել են, որ նա Կապան քաղաքում գրեթե չի կարողանալու ձայն հավաքել: Այդ վերաբերմունքը նկատվել է նաեւ նախընտրական քարոզարշավի ժամանակ. Կապանցիներն ակնհայտ արհամարհել են ՀՀԿ-ական թեկնածուին: Վերջինիս հույսը գյուղական համայնքներն են:
«Ժողովուրդ»-ը փորձել է տեղեկությունը ճշտել Ա. Կարապետյանից, սակայն նրա հեռախոսին պատասխանել է ինչ-որ մեկն ու ասել, թե Կարապետյանը վիրավորվել է լրագրողներից, քանի որ իր խոսքերը աղավաղում են, ու այլեւս չի ցանկանում որեւէ մեկի հարցին պատասխանել:
Շարունակությունը կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում: