|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը սկսել է բարեփոխել վատիկանյան բանկը` Կրոնական գործերի ինստիտուտը: Այդ ուղղությամբ առաջին կոնկրետ քայլը պապական հանձնաժողովի ստեղծումն է, որը ստուգելու է բանկի գործունեությունը: Ստուգումների արդյունքները ներկայացվելու են անձամբ Հռոմի պապին: Այդ մասին, ըստ telegraf.com.ua-ի, հայտնել է Վատիկանի մամուլի ծառայությունը:
Վերջին տարիներին Վատիկանի բանկը հիշատակվում էր` ոչ թափանցիկ գործընթացների ու փողերի լվացման հետ կապված: Այդ կապակցությամբ Իտալիայի դատախազությունը հետաքննություն է սկսել: Պաշտոնից հեռացվել է բանկի տնօրեն Էտորե Գոտտի Տեդեսկին, նրա փոխարեն նշանակվել է գերմանացի իրավաբան, Մալթիական կարգի ասպետ Էռնստ ֆոն Ֆրեյբերգը: