|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ արդեն մի քանի օր է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը ստուգումներ է իրականացնում Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում:
«ԲՈՒՀ-ում լուրեր են շրջանառվում այն մասին, որ այս ստուգումները ՀՊՃՀ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի դեմ են ուղղված, և կրթության նախարարությունում արդեն որոշել են հրաժեշտ տալ Թոքմաջյանին: Դրա համար էլ հիմա փորձում են նրան հասկացնել, որ հրաժարական ներկայացնելու ժամանակն է: ՀՊՃՀ-ում ստուգումներ անցկացնելու հանգամանքը Հովհաննես Թոքմաջյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հետևյալ կերպ մեկնաբանեց. «Սահմանված-կարգով ժամանակ առ ժամանակ նախարարությունն աուդիտ է անցկացնում: Իսկ այդ խոսակցությունները (իր պաշտոնանկության մասին,- «Ժողովուրդ») անհիմն են»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։