|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ, քանդակագործ Լևոն Թոքմաջյանին ծննդյան 80-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով առողջություն, արևշատություն և ստեղծագործական նոր հաջողություններ:
«Դուք հայ կերպարվեստի և քանդակագործության երախտավորներից եք, որի ողջ ստեղծագործությունը արվեստին անմնացորդ ծառայության և նվիրումի վկայություն է:
Բարձր վարպետությամբ և տաղանդի բացառիկ ուժով ստեղծված Ձեր աշխատանքները մեր կյանքի ու առօրյայի անբաժանելի մասն են, իսկ Մարտիրոս Սարյանի՝ Երևանի սրտում գտնվող Ձեր հեղինակած արձանը արվեստագետի ինքնատիպ ձեռագրի ուրույն դրսևորում է»,-ասված է Հանրապետության Նախագահի շնորհավորական ուղերձում: