|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման գերազանցել է իր պաշտոնեական լիազորությունը` հրամայելով ծովային հետեւակայինին իր գլխի վերեւում հովանոց պահել: Թեեւ Օբաման ԱՄՆ զինված ուժերի գերագույն հրամանատարն է, սակայն իրավունք չունի նման հրամաններ տալու առանց ծովային հետեւակի կորպուսի հրամանատրի նախնական թույլտվության. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Դեպքը տեղի է ունեցել երեկ` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, որն անցկացվել է Սպիտակ տան առջեւ գտնվող խոտածածկ տարածքում: Ասուլիսի ժամանակ անձրեւ է սկսվել, եւ Օբաման` արարողակարգի համաձայն իր կողքին կանգնած ծովային հետեւակայինին հրամայել է իր գլխին հովանոց պահել:
Բացի դրանից` հովանոցը ծովային հետեւակայինի համազգեստի տարր չի համարվում, չի թույլատրվում ունենալ: Բացառություն է արված կին ծառայողների համար, սակայն հովանոցը պետք է լինի սեւ, եւ այն հարկավոր է կրել ձախ ձեռքում` աջով մյուս զինծառայողներին պատիվ տալու համար: