|
Փոխարժեքներ
21 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 417.05 |
| RUB | ⚊ | ₽ 4.3123 |
| GBP | ⚊ | £ 485.52 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Երևանի Կենտրոն վարչական շրջանում դեկտեմբերի 22-ից 28-ը փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Այս մասին տեղեկանում ենք Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։
Իսկ Նոր Նորք վարչական շրջանում փոշու պարունակության սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցել է դեկտեմբերի 24-ին և 28-ին։
«Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում և Արաբկիրում դեկտեմբերի 22-ին։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը` Կենտրոնում դեկտեմբերի 23-ին և 25-ին»,– ասված է հաղորդագրությունում։
Ինչ վերաբերում է մարզերին, ապա փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Արարատում դեկտեմբերի 22-ին, 24-ին, Գյումրիում՝ 19-ին և 24-ին, Հրազդանում՝ դեկտեմբերի 19-ին, 21-24-ը, Վանաձորում՝ դեկտեմբերի 20-ին։