|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը հայտարարեց, որ երեկ կուսակցությունը որոշում է կայացրել վերցնել Երեւանի ավագանու իր 6 մանդատը:
«Մենք լինելու ենք երեւանցու լրտեսը քաղաքապետարանում»,- հայտարարեց Բախշյանը: Նա նշեց, որ թեեւ որոշումների քվեարկության վրա ազդել չեն կարող, բայց իրենց միջոցով ավագանու վտանգավոր որոշումների մասին հինգ րոպե առաջ կիմանան բոլորը: Ցանկություն կա ապահովել նաեւ ավագանու նիստերի ուղիղ հեռարձակում:
ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանին դա չի անհանգստացնում: «Ինչո՞ւ պետք է անհանգստացնի, եթե բաց, թափանցիկ կառույց է»,- նշեց նա:
ՀՀԿ-ական պատգամավորի այս հայտարարությանն ի պատասխան, Բախշյանը հիւշեցրեց Վերահսկիչ պալատի վերջին ստուգումների արդյունքները քաղաքապետարանում: