|
Փոխարժեքներ
25 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.51 |
| EUR | ⚊ | € 450.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.8918 |
| GBP | ⚊ | £ 515.61 |
| GEL | ⚊ | ₾ 141.56 |
Զինծառայողների առօրյան առավել հետաքրքիր դարձնելու և անձնակազմի համար լիցքաթափվելու հնարավորություններ ստեղծելու նպատակով պաշտպանության նախարարության և հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ տարաբնույթ միջոցառումներ են կազմակերպվում:
Նշված միջոցառումներից հերթականը օրերս տեղի է ունեցել արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում:
«Ղարաբաղ» և «Զանգեզուր» հասարակական կազմակերպությունների կողմից իրականացված ծրագրի շրջանակներում զինվորականների համար կազմակերպվել է համերգ, որի ընթացքում բազմաթիվ հայրենասիրական երգերի կատարումներով հանդես են եկել հանրապետության ճանաչված արվեստագետներ. հայտնում են ՊԲ լրատվական բաժնից: