|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Երեւանի ավագանու ընտրությունները կարող են անցնել «Երեք Արմենների պայքար» խորագրի ներքո. 3 կուսակցությունների ընտրացուցակներ ղեկավարելու են Արմենները՝ Ռուստամյանը, Մարտիրոսյանը եւ Երիցյանը: Մանավանդ որ ցուցակի առաջին համարն է քաղաքապետի տվյալ ուժի պոտենցիալ թեկնածուն: Նրանցից ամենատխուրը Արմեն Երիցյանի վիճակն է, ով արտակարգ իրավիճակների նախարարն է ու թեեւ ղեկավարում է ՕԵԿ ցուցակը, բայց չի դառնա քաղաքապետի թեկնածու, եւ ընտրություններից հետո, եթե անգամ ՕԵԿ-ը հաղթահարի 6 տոկոսի շեմը, հրաժարական է տալու: Նրան Արթուր Բաղդասարյանը հենց այդ նպատակով էլ գրել է 1-ին համար, որ ընտրությունների հետ կապված ծախսերի մի մասը հոգա, ադմինիստրատիվ լծակներն օգտագործի եւ իր «մեջքին» ՕԵԿ-ին մտցնի քաղաքապետարան: Այս մասին գրում է «Հրապարակ»-ը: