|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Վենեսուելայի ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ նախագահական նոր ընտրություններն անցկացվելու են ապրիլի 14-ին:
BBC-ին հաղորդում է, որ համաձայն հասարակական կարծիքի ուսումնասիրությունների արդյունքների` ներկայումս առաջատար դիրքերում է Նիկոլաս Մադուրոն` նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը, ով ավելի վաղ հայտնել էր, որ ցանկանում է շարունակել Չավեսի սոցիալիստական քաղաքականությունը:
Մադուրոյի հիմնական մրցակիցը լինելու է ընդդիմության առաջնորդ Էնրիկե Կապրիլեսը, ով արդեն իսկ ընտրություններին մասնակցելու ցանկություն է հայտնել:
Նախորդ տարվա հոկտեմբերին տեղի ունեցած ընտրությունների ժամանակ Չավեսը հավաքել էր ընտրողների ձայների 54 տոկոսը, Կապրիլեսը` 45 տոկոսը: