|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Մոսկվայում Տաջիկստանի դեսպանատունը դիմել է Սանկտ Պետերբուրգի երեխաների իրավունքների հանձնակատարին` Սվետլանա Ագապիտովոյին, վերջերս ձերբակալված տաջիկ երեխաներին իրենց ծնողներին փոխանցելու խնդրանքով: Դեսպանատունը պատրաստակամություն է հայտնել իր վրա վերցնել տեղափոխման ծախսերը:
Ի դեպ, վերջերս Սանկտ Պետերբուրգում անչափահասների մի խումբ էր «հայտնաբերվել», որոնց ժամանակավորապես տեղափոխել էին մանկատներ: Ռուս իրավապաշտպանները հայտնել էին իշխանությանը, որ վերոնշյալ երեխաների ծնողները ներգաղթյալներ են, որոնք այժմ կալանավայրերում են, սակայն Տաջիկստանի դեսպանատնից հերքում են ադյ տեղեկությունը:
«Մանկատներում մոտ 30 երեխա կա, որոնք անօրինական ոչինչ չեն արել: Նրանք գնչուներ են, որոնք ապրել են մուրացկանությամբ, ինչն ընդունված է իրենց մոտ»,- ասել է Մուհամեդ Էգամզոտը` դեսպանատան մամլո խոսնակը:
Աղբյուրը` BBC.COM