|
Փոխարժեքներ
23 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 447.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.8175 |
| GBP | ⚊ | £ 512.43 |
| GEL | ⚊ | ₾ 141.31 |
Շոտլանդիայի առողջապահության նախարարությունը Drinking Mirror (հայելի` խմողների համար) բջջային նոր ծառայություն է ստեղծել, որն օգնում է պայքարել կանանց ալկոհոլիզմի դեմ. հայտնում է Лента.ру-ն:
Օգտատերը պետք է լուսանկարվի սմարթֆոնով, այնուհետեւ նշի, թե քանի բաժակ ալկոհոլ է օգտագործում շաբաթվա ընթացքում: Այդ ամենից հետո ծառայությունը ցույց է տալիս մի լուսանկար, որում այն տեսքն է, որն ունենալու է կինը, եթե շարունակի նույն չափաբաժնով ալկոհոլ օգտագործել: Որքան շատ է ալկոհոլի քանակը, այնքան քիչ հուսադրող են լուսանկարները: