|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Facebook-ի իր էջում նշում է, որ հանրապետությունում տեղացող առատ ձյան պատճառով բոլոր այն ուսանողները, ովքեր չեն կարողանա մասնակցել քննություններին, կարող են չանհանգստանալ:
«Հանրապետությունում տեղացող առատ ձյունը պատճառ է դառնում մարզաբնակ ուսանողների անհանգստության` մայրաքաղաքի բուհերում քննություններին մասնակցելու համար խոչընդոտներ ստեղծելով: Այն մարզաբնակ ուսանողները, որոնք չեն կարողացել մասնակցել քննություններին առատ ձյան պատճառով, թող չանհանգստանան: Հարկ եղած դեպքում ՀՀ ԿԳՆ-ն կմիջնորդի` բուհերում ծագած խնդիրները լուծելու համար»,- գրել է նախարարը: