|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
1. Հունգարացի Ֆերենց Պուշկաշը միշտ հայտնվել է 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստների ցուցակներում (անգամ գլխավորել է դրանցից մեկը), բայց «Ոսկե գնդակ» մրցանակի այդպես էլ չի արժանացել:
1960-ին Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվողը մոտ էր բաղձալի տիտղոսին, սակայն հարցման արդյունքում նա ընդամենը երկրորդն էր՝ զիջելով Լուիս Սուարեսին:

2. Սանդրո Մացոլան իր ողջ կարիերայի ընթացքում խաղացել է միայն «Ինտեր»-ում՝ նվաճելով ակումբային գրեթե բոլոր տիտղոսները: Սակայն իտալացուն՝ «Ոսկե գնդակ» նվաճել չի օգնել անգամ 1986թ.-ին Եվրոպայի չեմպիոնությունը:

3. Ջաչինտո Ֆակետի՝ աշխարհի լավագույն եզրային պաշտպաններից մեկը, ով նույնպես ողջ կարիերայի ընթացքում խաղացել է միայն «Ինտեր»-ում: Իտալիայի ազգային հավաքականի կազմում դարձել է Եվրոպայի չեմպիոն:
1965-ին նրան մի քանի ձայն չի բավարարում ստանալ «Ոսկե գնդակը»:

4. Բոբի Մուր՝ «Վեստ Հեմ»-ի և Անգլիայի ազգային հավաքականի լեգենդար ավագը: Համարվում է Մեծ Բրիտանիայի պատմության մեջ լավագույն պաշտպաններից մեկը:
1970թ.-ին նա զիջեց միայն գերմանացի Գերտ Մյուլերին:

5. Յոհան Նեսկենս (ձախից` Մարադոնայի կողքին): Հոլանդիայի ազգային հավաքականի՝ բոլոր ժամանակների լավագույն կիսապաշտպանը: Յոհան Կրուիֆի «զույգը», «Այաքսի» և «Բարսելոնայի» լեգենդը:

6. Իտալիայի պատմության, ասել է թե՝ ամբողջ ֆուտբոլի պատմության լավագույն պաշտպան Ֆրանկո Բարեզի, սակայն նման պաշտպաններին էլ հազվադեպ է տրվում այդ մրցանակի բերկրանքը:

7. Եվս մեկ լեգենդար իտալացի պաշտպան, ով իրոք արժանի էր Ոսկե գնդակի, սակայն այդպես էլ չստացավ՝ Գաետանո Շիրեա, հնարավոր է ամենէլեգանտ և ամենախելացի պաշտպանը ֆուտբոլային աշխարհում:
1982թ.-ի աշխարհի չեմպիոն և Իտալիայի յոթակի չեմպիոն՝ Թուրինի «Յուվենթուսի» կազմում:

8. Միքայել Կուդրուպ՝ դանիացի կիսապաշտպան, ում շատ քիչ բան չհերիքեց սեփական ձեռքերում ունենալ Ոսկե գնդակը:

9. 1955թ.-ին որոշվեց Ոսկե գնդակ տալ նաև այն ֆուտբոլիստներին, ովքեր Եվրոպայից չեն, սակայն խաղում են եվրոպական ակումբներում: Այդ որոշումը Ոսկե գնդակից «զրկեց» գերմանացի Յուրգեն Կլինսմանին, նրանից առաջ անցավ լիբիերիացի Ջորջ Վեն:

10. Պաուլո Մալդինին, ով լեգենդ է Իտալիայի թե՛ ֆուտբոլային թե՛ ուղղակի Իտալիայի համար: Վերջին իտալացի պաշտպանն, ով նույնպես չի արժանացել Ոսկե գնդակի:

11. Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի հաղթող, Անգլիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի չեմպիոն, Անգլիայի և Ֆրանսիայի լավագույն ֆուտբոլիստ, «Ոսկե խաղակոշիկ»-ի մրցանակակիր:
Թիերի Անրիին պակասում է միայն մեկ պարգև:

12. Նա չունի «Ոսկե գնդակ», վաղուց չի խաղում Մադրիդի «Ռեալում», բայց, ֆուտբոլասերների կարծիքով, նա լավագույնն է ՝ Ռաուլ:

13. Շատերը Դենիս Բերկգամպին կտային Ոսկե գնդակ, թեկուզ միայն «Նյուքասլի»-ին խփած գոլի համար:

14. Ռոբերտո Կարլոս՝ ամենահանրահայտ պաշտպանն ամբողջ աշխարհում: 2002թ.-ին նա զիջեց իր հայրենակից Ռոնալդոյին:

15. Ոսկե գնդակը հազվատեպ են տալիս պաշտպաններին, սակայն առավել հազվադեպ՝ դարպասապահներին, սակայն Իկեր Կասիլիասը վաղուց արժանի է այդ պարգևին:

16. Ալեսանդրո դել Պիերոն ոչ մի անգամ չի հայտվել անգամ լավագույն եռյակում:

17. Եվս մեկ լեգենդար դարպասապահ Ջանլուիջի Բուֆոն, ով չի ստացել և, ամենայն հավանականությամբ, երբեք չի ստանա «Ոսկե գնդակ»:

18. Ֆրենկ Լեպարդ` «Չելսի»-ի լեգենդ, Անգլիայի լավագույն կիսապաշտպաններից մեկը: 2005-ին անգլիացուն՝ հասնել «Ոսկե գնդակին» խանգարեց միայն Ռոնալդինիոն:

19. Խավին և Ինիեստան, եթե նրանք մեկ մարդ լինեին, ապա վաղուց էին արժանացել այդ պարգևին: Սակայն նրանք երկուսն են: Ինիեստան կունենա շանս ստանալ «Ոսկե գնդակը», սակայն Խավին, ով վաղուց արժանի էր այդ մրցանակին, շանսեր գրեթե չունի:

Աղբյուրը՝ Sports.ru