|
Փոխարժեքներ
19 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 447.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7664 |
| GBP | ⚊ | £ 509.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.62 |
Լոս Անջելեսի ոստիկանությունը քաղաքացիներին փոխանակում է առաջարկում` հանձնել զենքը եւ ստանալ նվեր-քարտ. տեղեկացնում է Reuters-ը: Այդպես քաղաքապետ Անտոնիո Վիլյարագոսան որոշել է պայքար մղել քրեական տարրերի դեմ եւ բացառել Նյութաունի դպրոցում տեղի ունեցածի նման ողբերգությունները:
Ոստիկանության սպաները դեկտմբերի 26-ին 200 դոլարի նվեր-քարտեր են բաժանել ինքնաձիգների համար, 100 դոլարի` ատրճանակների եւ հրացանների համար: Զենք հանձնողները հնարավորություն են ունեցել չհայտնելու իրենց անունները:
The Los Angeles Times-ի տվյալներով` ակցիային մասնակցել են հազարավոր քաղաքացիներ: Ի դեպ, նման ակցիաներ Լոս Անջելեսում անցկացվում են 2009 թվականից: Նրա օրինակին են հետեւում արդեն այլ քաղաքներ, այդ թվում` Դետրոյտը եւ Բոստոնը: