|
Փոխարժեքներ
26 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Հրապարակ» թերթը գրում է.
«ԱՀ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը կարծում է, որ Արցախի շուրջ օղակը սեղմվում է եւ Ադրբեջանի ղեկավարությունը առաջիկայում նոր քայլերի է գնալու, որպեսզի մինչեւ Թուրքիայի ընտրությունները` մայիսի 14-ը նվեր մատուցեն Էրդողանին:
«Այս փութաջանությունը, որ ունի Ադրբեջանը, մեկ նպատակ է հետապնդում, մայիսի 14-ին Զանգեզուրի միջանցքը «նվեր» մատուցել Էրդողանին, որը ակնհայտորեն հաղթող է ճանաչվելու սպասվող ընտրություններում», - կարծում է Հակոբյանը։
Նշենք, որ մի քանի օր է Արցախ-Հայաստան ճանապարհին՝ Հակարի կամրջին տեղակայված ապօրինի անցակետը ադրբեջանցիները սկսել են գործարկել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում