|
Փոխարժեքներ
11 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.61 |
| EUR | ⚊ | € 442.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.7154 |
| GBP | ⚊ | £ 503.51 |
| GEL | ⚊ | ₾ 141.42 |
ՀՀԿ-ում խոսակցություններ են շրջանառվում, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը 2013թ. նախագահական ընտրություններից հետո ձեւավորվող կառավարությունում նույնպես այդ պաշտոնին է նշանակվելու. գրում է «Ժամանակ» թերթը։
Թերթի տեղեկություններով` նման կարծիքի հիմք են հանդիսացել նրա` ԱՄՆ կատարած այցի ժամանակ կայացած հանդիպումները: Այցի ընթացքում նա հանդիպել է նաեւ «Հազարամյակների մարտահրավերներ» կորպորացիայի գործադիր տնօրեն Դենիել Յոհաննեսի հետ: Նրանք քննարկել են առաջիկայում ՀՀ-ում այդ ծրագրի վերաֆինանսավորման հնարավորությունները: Բացի այդ, Տ. Սարգսյանը հանդիպել էր ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հետ, ինչը հազվադեպ երեւույթ է ՀՀ վարչապետների դեպքում:
Այդ հանդիպումները նկատի ունենալով` ՀՀԿ-ականների գերակշիռ մասը համոզված է, որ նա վերանշանակվելու է իր պաշտոնում, եւ որ այդ հանդիպումները նաեւ վկայում են, որ դա նաեւ Արեւմուտքի ցանկությունն է. չէ՞ որ ՀՀ իշխանություններն առանցքային պաշտոնների նշանակումները համաձայնեցնում են ուժային կենտրոնների հետ: