|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Վանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի արդյունքում անօթեւան դարձածներին հիմա էլ սրտահարություն է սպառնում` ձյան առատ տեղումներ եւ ջերմաստիճանի կտրուկ նվազում:
«Եղանակը շատ է ցրտում, եւ մենք չգիտենք` ինչ անել: Պատկան մարմինները մեզ օգնում են, բայց մենք անզոր ենք դիմանալ ցրտին: Ջերմաստիճանը սկսել է նվազել, եւ մենք այստեղ մնալ այլեւս չենք կարող, մտածում ենք արտագաղթել»,- CNNturk-ի թղթակցին ասել են վանեցիները:
Օդերեւութաբանները Վանի բնակչությանը մխիթարել չեն կարող. առաջիկա օրերին ջերմաստիճանն ավելի կնվազի` իջնելով 0 աստիճանից, իսկ ձյան տեղումները կշարունակվեն:
Այս գիշեր Վանում -6 աստիճան է լինելու: