|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Գյումրի քաղաքում ժամանակավոր կացարաններում բնակվողներից մոտ 3500 ընտանիք երկրաշարժի հետևանքով բնակարան չեն կորցրել և պետության կողմից ենթակա չեն բնակարանային փոխհատուցման. «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի հարցմանն ի պատասխան հայտարարել է Գյումրիի քաղաքապետարանը:
Քաղաքապետարանի կողմից տրամադրած մեկ այլ տեղեկատվության համաձայն` մինչև օրս անօթևանների հերթացուցակում չհաշվառված 142 ընտանիք է իրենց դիմել` ներկայացնելով համապատասխան փաստաթղթեր երկրաշարժի ժամանակ բնակարան կորցնելու և փոխհատուցված չլինելու մասին:
«Տնակներում բնակվող` երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների հաշվառում մինչ օրս չի կատարվել, ուստի նրանց ամբողջական ցուցակ գոյություն չունի»,- նշված է հայտարարության մեջ: