|
Փոխարժեքներ
11 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.52 |
| EUR | ⚊ | € 442.73 |
| RUB | ⚊ | ₽ 4.7114 |
| GBP | ⚊ | £ 502.55 |
| GEL | ⚊ | ₾ 141.52 |
Դաշնակցության համար կարեւոր է երիտասարդի քվեն: Նախընտրական շրջանում ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության կենտրոնական վարչությունն իր առջեւ դնելու է անդամահավաքի խնդիր. երիտասարդների օրվա կապակացությամբ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության կենտրոնական վարչության ղեկավար Արթուր Ղազարյանը:
Նա նշեց, որ ցավալի եւ խայտառակ փաստ է, երբ վստահության բացակությունից եւ ոչ մի բանին չհավատալուց է խոսում երիտասարդը, եւ վստահեցրեց, որ քաղաքական, քաղաքացիական ակտիվություն ցուցաբերող երիտասարդներն անգամ մեկ տոկոս չեն կազմում` ակտիվ երիտասարդների թիվը 7-8 հազար է:
«Պատկերը հատկապես ողբալի է մարզերում: Երիտասարդները բոլոր տեսանկյուններից անելիք չունեն»,- համոզված է Ա. Ղազարյանը: