|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Թերթը գրում է, որ, իր տեղեկությունների համաձայն, ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանն առաջիկայում նոր պաշտոն է ստանալու: Նա նշանակվելու է Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի, մարդու իրավունքների, եվրոպագիտության եւ ժողովրդավարության ամբիոնի վարիչ:
Տիգրան Թորոսյանը շարունակելու է մնալ ԱԺ անկախ պատգամավոր, քանի որ ամբիոնի վարիչի պաշտոնը նա զբաղեցնելու է հասարակական հիմունքներով, ինչը թույլ է տալիս ՀՀ Սահմանադրությունը: Այդ պաշտոնը զբաղեցնելու առաջարկ Թորոսյանին արել է ԵՊԼՀ ռեկտոր Սուրեն Զոլյանը:
«Ժողովուրդի» հետ զրույցում Թորոսյանը հաստատել է լուրը: