|
Փոխարժեքներ
11 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.61 |
| EUR | ⚊ | € 442.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.7154 |
| GBP | ⚊ | £ 503.51 |
| GEL | ⚊ | ₾ 141.42 |
Այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի էր եկել նաեւ բոլոր բողոքի ցույցերին պայքարի յուրահատուկ մեթոդներով հայտնի Վարդգես Գասպարին:
Նրան նախորդ անգամ կառավարության շենքի դիմաց պառկելու համար տարել էին. օրերս էին միայն 800 հազար դրամ գրավի դիմաց բաց թողել:
Երբ ոստիկանները բոլոր քաղաքացիներիս նման նրան եւս թույլ չտվեցին հատել փողոցն ու պառկել կառավարության շենքի դիմաց, իր հայտնի մեթոդը նա իրագործեց հենց տեղում` Տիգրան Մեծի պողոտայում:
Մի տատիկ անընդհատ համոզում էր, թե` «մեղք ես, էս անձրեւին կմեռնես», կողքից էլ «թասիբի» էին գցում, թե` «չի մեռնի, ինքը շատ դիմացկուն ա»: Մեկն էլ մոտեցավ ու էլի համոզեց Գասպարիին, որ ոչ միայն կանգնի, այլեւ հեռանա` ասելով. «Հլա կայնի էն գրավիդ փողը տանք, նոր պառկի»: