|
Փոխարժեքներ
11 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.61 |
| EUR | ⚊ | € 442.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.7154 |
| GBP | ⚊ | £ 503.51 |
| GEL | ⚊ | ₾ 141.42 |
|
Փոխարժեքներ
11 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.61 |
| EUR | ⚊ | € 442.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.7154 |
| GBP | ⚊ | £ 503.51 |
| GEL | ⚊ | ₾ 141.42 |
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Արտաշատ կատարած այցից ընդամենը մեկ օր առաջ տեխնիկա էր մտցվել քաղաքի` ճանճի վերածված լիճը` տպավորություն ստեղծելով, թե աշխատանքներն այստեղ եռում են:
Դա շատ էր զարմացրել արտաշատցիներին, քանի որ մասնագետ լինել պետք չէր` հասկանալու համար, որ տիղմով լցված լճում ծանր տեխնիկան պարզապես ցուցադրության համար էր, եւ, ըստ էության, մաքրման աշխատանքներն այդտեղից չպետք էր սկսել:
Այցից անմիջապես հետո «անպիտան» տեխնիկան լճից հեռացվել է, եւ մասնագետներն արդեն անցել են բուն գործին. ճահճացած լճի ջուրը դատարկելու համար առու է փորվել:
Թեեւ արտաշատցիներն արդեն քմծիծաղով են հիշում նախագահի պատվին կազմակերպված «ներկայացումը» եւ զարմանում են, թե ինչպես է նախագահը հավատացել դրան, սակայն հուսով են, որ գոնե սկսված գործը կիսատ չի մնա եւ, խոստացվածի համաձայն, վերջին զանգին արտաշատցի դպրոցականները հնարավորություն կունենան իրենց ժամանցը կազմակերպել լճի մոտ:
© 2025 Yerkir.am Բոլոր իրավունքները պաշտպանված են։