|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հոկտեմբերի 19-ին` ժամը 00.20-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս ճանապարհի 21-րդ կմ-ում «ՈւԱԶ-452» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենային, ապա` «ԳԱԶ-24» մակնիշի մեքենային:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը` 1979 թ. ծնված Մհեր Օհանյանը, ուղևորները` 1989 թ. ծնված Արկադի Թադևոսյանը, 1986 թ. ծնված Արա Թադևոսյանը, 1966 թ. ծնված Կարեն Բադալյանը և «ՈւԱԶ-452»-ի ուղևոր, 1984 թ. ծնված Սարգիս Պողոսյանը տեղում մահացել են, իսկ «ՈւԱԶ-452»-ի վարորդը և ուղևորը, «ՎԱԶ-2106»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
ՀՀ ոստիկանությունում կատարվում է քննություն: