|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
2011թ. հոկտեմբերի 14-29-ը Երևանում կանցկացվի Վ. Փափազյանի անվան Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը:
Փառատոնը, որ վաղուց դարձել է մեր մշակութային կյանքի կարևորագույն էջերից մեկը, միաժամանակ ձեռք բերելով միջազգային մեծ ճանաչում, անցած տարվանից դարձավ Շեքսպիրյան փառատոների եվրոպական ցանցի անդամ:
Ինչպես տեղեկացանք միջոցառման կազմակերպիչներից, փառատոնի առանցքը կդառնա անգլիացի աշխարհահռչակ բեմադրիչ Դեկլան Դոնելլանի «12-րդ գիշերը» հանրահայտ բեմադրությունը, որը նա իրականացրել է Մոսկվայում` Ռուսաստանի հայտնի դերասանների հետ` Ա. Ֆեկլիստով, Մ. Ժիգալով, Ի. Յասուլովիչը և այլք:
Փառատոնի փակումը տեղի կունենա հոկտեմբերի 29-ին` օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում` «Ռոմեո եւ Ջուլիետ» բալետային բեմադրությամբ: