Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Նորվեգիայի ոստիկանությունը հետաքննում է Անդերս Բերինգ Բրեյվիկի ագարակից իրենց իսկ սարքավորումներով կոնտեյներների գողության փաստը:
Անցյալ գիշեր ագարակի տարածքից անհետացել են ոստիկանության փորձագետների սարքավորումները: Ոստիկանությունը հայտարարել է, որ դեպքի վայրում հայտնաբերվել են ոտնահետքեր, նաեւ մատնահետքեր` կոնտեյների վրա. տեղեկացնում է mignews.com-ը:
«Ոչ մի սարսափելի բան չի պատահել: Խոսքը պաշտպանական մի քանի միջոցների` ակնոցի եւ նման բաների մասին է»,- լրագրողներին հայտնել է ոստիկանության մամուլի քարտուղարը: Նա նաեւ հայտարարել է, որ ագարակից, որը հուլիսի 22-ի ողբերգական դեպքերից հետո շուրջօրյա հսկողության տակ է, այլեւս ոչինչ չի գողացվել: