|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հոկտեմբերի 6-ին Արագածոտնի մարզի Ագարակ համայնքում մեծ շուքով կնշվի «Արարատ 73» ֆուտբոլային թիմի հաղթանակների հոբելյանական 40-րդ տարին:
Նախաձեռնության հեղինակը ռուսաստանաբնակ բարերար Հրաչյա Պողոսյանն է, միջոցառումն իրականացվում է սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի աջակցությամբ:
Ժամը 14 :00-ին Ագարակի կենտրոնում նախատեսված համերգային միջոցառմանը կմեծարվեն լեգենդար ֆուտբոլիստները, ժամը 15-30-ին տեղի կունենա «Արարատ 73» -ի պատմական դարձած հաղթանակը խորհրդանշող հուշարձանի բացման արարողությունը: Միջոցառմանը ներկա կլինեն բարձրաստիճան հյուրեր, ֆուտբոլասեր պատգամավորներ, մտավորականներ և մարզական մեկնաբաններ: