|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
«Միտք» վերլուծական կենտրոնը ընթերցողների դատին է հանձնել նոր եւ ստվարածավալ գիրք Ջավախքի եւ Լոռու մասին:
Ներկայացվող հոդվածների ժողովածուն իր մեջ ամփոփում է Հայաստանի հյուսիսային ծայրագավառների մասին տարաբնույթ տեղեկություններ: Այդ գավառներն այսօր ամբողջովին կամ մեծ մասամբ, իրերի բերումով, ներառված են Վրաստանի կազմում:
Վերջիններիս պատմական անցյալի եւ քաղաքական ներկայի մասին ճշգրիտ եւ միջազգային իրավական նորմերի լույսի ներքո լուսաբանումը տալիս է շատ հարցերի պատասխաններ:
«Հայոց հյուսիսային դարպասները. ՋԱՎԱԽՔ, ԼՈՌԻ» հրատարակությունը, ներառելով համապատասխան թեմաներով աշխատանքներ, լինելու է շարունակական: