|
Փոխարժեքներ
19 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Նոյեմբերյանի ոստիկանության քննչական բաժնի պետ Գագիկ Նասիբյանից թերթը տեղեկացավ, որ 17-ամյա Լ. Ն.-ի բռնաբարության գործի քննությունը հանձնել են մարզի, հավանաբար` Գեղարքունիքի մարզի ոստիկանություն: Նասիբյանի վկայությամբ` նկատի ունենալով, որ գործում նկարագրված են Նոյեմբերյանի ոստիկանության աշխատակցի որդիները, նպատակահարմար են գտել գործի նախաքննությունը շարունակել այլ մարզում: Գագիկ Նասիբյանը, սակայն, ոչինչ չասաց արդեն իսկ ավարտված դատաբժշկական փորձաքննության արդյունքների մասին: Սակայն թերթի ոստիկանական աղբյուրը հայտնել է, որ ըստ դրանց` աղջկա մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Սեպտեմբերի 6-ին թերթը տեղեկացել է, որ սեպտեմբերի 2-ին Նոյեմբերյանի մերձակայքում գտնվող «30 թվականի աղբյուր» կոչվող վայրում բռնաբարվել է 17 տարեկան մի աղջիկ, և հարուցված քրեական գործով հարցաքննվել էին Նոյեմբերյանի թիվ 2 դպրոցի աշակերտներ` 17-ամյա Սամվել Անանյանը և Սերգեյ Ամիրաղյանը, ինչպես նաև 16-ամյա Նարեկ Հակոբյանը: Սերգեյը Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանի որդին է, իսկ Նարեկի հայրը աշխատում է ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում` որպես պրոֆիլակտիկայի ավագ տեսուչ, և ոստիկանության մայոր է:
Իսկ սեպտեմբերի 8-ին թերթը, հենվելով իր աղբյուրների տեղեկության վրա, գրել է, որ սեպտեմբերի 7-ին աղջիկը քննիչին գրավոր հայտարարություն է տվել, որ իրեն չեն բռնաբարել: Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանն էլ է հայտարարել, որ իր տղան ոչ մեկին չի բռնաբարել: