|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հոկտեմբերի 3-7-ը կայանալիք ԵԽԽՎ–ի լիագումար նիստում քվեարկության կդրվի մի բանաձև, որը նախատեսում է արգելել բժիշկներին ծնողներին նախապես հայտնել ապագա երեխայի սեռը:
Ինչպես տեղեկացնում է The Telegraph պարբերականը, բանաձևի նպատակն է կանխել երեխայի սեռի պատճառով արհեստական վիժեցումները: Հայաստանում, Ալբանիայում և Ադրբեջանում նորածինների հարաբերակցությունը հետևյալն է՝ 112 տղայի դիմաց՝ 100 աղջիկ:
Զեկույցում նշվում է, որ երեխայի սեռի ընտրությանը կարելի է դիմել միայն ժառանգական հիվանդությունները կանխելու համար։ Բանաձևի նախագիծը վերոնշյալ երկրներին կոչ է անում ուսումնասիրել դրա պատճառները, իսկ ԵԽ անդամ բոլոր պետություններին` արգելել բժիշկներին նախապես հայտնել երեխայի սեռը: