Փոխարժեքներ
03 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.51 |
EUR | ⚊ | € 452.41 |
RUB | ⚊ | ₽ 4.8926 |
GBP | ⚊ | £ 526.78 |
GEL | ⚊ | ₾ 141.37 |
ԱՄՆ Տեխաս նահանգի «Էլ Պասո» կենդանաբանական այգում Սերի անունով էգ վագրը խանդի հողի վրա սպանել է իր սիրելիին. տեղեկացնում է Reuters-ը: 3-ամյա Սերին չի կարողացել ներել իր 6-ամյա ընկերոջը՝ Վզուիին, բազմակնության համար: Վզուիին տեղափոխել են այլ վանդակ մի ուրիշ էգի մոտ, իսկ երբ հետ են բերել Սերիի մոտ, վերջինս հարձակվել է ընկերոջ վրա եւ սպանել նրան:
«Այսպիսի ողբերգական դեպքերը չլսված-չտեսնված բան չեն։ Սակայն չի կարելի ասել, որ դրանք տարածված են»,- ասել է կենդանաբանական այգու տնօրեն Սթիվեն Մարշալը:
Վերոհիշյալ վագրերը պատկանում են մալայական վագրերի տեսակին, որը գտնվում է վերացման վտանգի տակ. աշխարհում ընդամենը 500 այդպիսի վագր է մնացել: