|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հայ ազգային կոնգրեսի` երեկ տեղի ունեցած բազմահազարանոց հանրահավաքի վերջում հանրահավաքը վարող, ՀԱԿ կենտրոնական գրասենյակի անդամ Նիկոլ Փաշինյանը ճշգրտեց, թե արդյոք հանրահավաքի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունը ճիշտ է ընկալվել բոլորի կողմից. «Հասկանալի է, չէ՞, թե ինչի շուրջ մենք պայմանավորվեցինք, թե ո՞րն է լինելու մեր անելիքը այս պահից սկսած. այժմ մենք զբաղված են լինելու` «Հիմա»-ի պահը հասունացնելով: Եվ խնդրում եմ, որեւէ մեկը թող չփորձի այս պրոցեսում իր բաժին պատասխանատվությունը գցել ուրիշի վրա:
Հայ ազգային կոնգրեսն ամեն ինչ անելու է այդ պահը հասունացնելու համար, անելու է հնարավորն ու անհնարը: Բայց վերջնական որոշում կայացնելու եք դուք, վերջնական որոշումը կայացնելու է Հայաստանի քաղաքացին: Հայ ազգային կոնգրեսը հնարավորություն է ստեղծելու, որ քաղաքացին հրապարակն ունենա որպես հարթակ եւ կայացնի իր որոշումը: Հայաստանի Հանրապետության քաղաքացի. արի հրապարակ եւ կայացրու քո որոշումը: Մենք պատրաստ ենք իրագործել քո կայացրած ցանկացած որոշում»,-ամփոփելով հանրահավաքը` ասել է Փաշինյանը: