|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Այսօր Վենետիկի հանձնաժողովի և Հայաստանի քաղաքական ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդիպման ժամանակ վիճաբանություն սկսվեց ԲՀԿ խոսնակ Վահան Բաբայանի ու ՀԿ-ներից մեկի ներկայացուցչի միջև:
Վերջինս ասաց, որ իշխանությունների կողմից գործի դրված քաղաքական տեռորի արդյունքում ԲՀԿ-ն, որը դեմ էր սահմանադրական փոփոխություններին, վերացավ` որպես կուսակցություն: Սա խիստ զայրացրեց ԲՀԿ խոսնակին, ով Վենետիկի հանձնաժողովի անդամների ներկայությամբ սկսեց վիճել ՀԿ ներկայացուցչի հետ: «Տղա\' ջան, քեզ կոռեկտ պահի և համեստ: Որ ԲՀԿ-ն վերացած լիներ, մենք այստեղ նստած չէինք լինի: Ով քեզ ուղարկել է, կգնաս, նրան կասես` մենք այստեղ նստած ենք, իսկ դուք` բոլորդ, ձեզ կոռեկտ ու համեստ պահեք»,- ասաց նա: