|
Փոխարժեքներ
19 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 447.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7664 |
| GBP | ⚊ | £ 509.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.62 |
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատրաստ է ընդդիմադիր կեցվածքի համար ձերբակալված ակտիվիստներին ազատ արձակել: Այս մասին հայտնել է Բուլղարիայի ԱԳ նախարար Նիկոլայ Մլադենովն իր նամակում` ուղղված ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության հարցերի գլխավոր հանձնակատար Քեթրին Էշթոնին եւ ԵՄ երկրների արտգործնախարարներին:
Ն. Մլադենովը վերջերս բանակցություններ է վարել Լուկաշենկոյի հետ եւ գրում է, որ Բելառուսի նախագահը ցանկանում է բարելավել հարաբերությունները ԵՄ-ի հետ:
Reuters-ը տեղեկացնում է, որ Լուկաշենկոն նաեւ ընդդիմության հետ բանակցելու ծրագրեր ունի, նույնիսկ ԵՄ-ին առաջարկել է «իմաստունների խումբ» ուղարկել Մինսկ, որը կոչված կլինի հետեւել այդ բանակցություններին եւ խթանել դրանք:
Ենթադրվում է, որ Լուկաշենկոն «փափկել» է, քանի որ երկիրը ֆինանսական խնդիրներ ունի, ազդել են նաեւ ԵՄ-ի կիրառած պատժամիջոցները: