|
Փոխարժեքներ
19 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 447.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7664 |
| GBP | ⚊ | £ 509.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.62 |
Քննադատելով «Ազատության նավատորմիղի» վերաբերյալ ՄԱԿ-ի զեկույցը` Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է Իսրայելի դեմ թուրքական պետության հետագա գործողությունների մասին:
Ինչպես տեղեկացնում է Hurriyet Daily News-ը, երեկ նախարարն ասել էր, որ զեկույցի հրապարակման օրը Իսրայելի` ներողություն խնդրելու վերջին շանսն է, նաեւ ընդգծել էր, որ եթե Իսրայելը չգնա այդ քայլին, Թուրքիան կդիմի պատժամիջոցների:
Իսկ այսօր արդեն Դավութօղլուն հայտարարել է, որ մի շարք պատժամիջոցներ են կիրառվելու Իսրայելի դեմ.
1. Կնվազեցնի Թել Ավիվում դիվանագիտական ներկայացուցչության կարգը դեսպանի պաշտոնից մինչեւ երկրորդ քարտուղարի:
2. Կդադարեցնի ռազմական ոլորտի բոլոր համաձայնագրերի գործողությունը:
3. Քայլեր կիրականացնի Միջերկրական ծովի արեւելյան մասում ազատ տեղաշարժման ուղղությամբ:
4. Թուրքիան այլեւս չի ճանաչում Գազայի հատվածի շրջափակումը, եւ գործ է հարուցելու Միջազգային դատարանում
5. Դատարանում օգնություն կցուցաբերի նավատորմիղի զոհված ուղեւորների ներկայացուցիչներին:
Բացի այդ` Դավութօղլուն հայտարարել է Անկարայից Իսրայելի դեսպան Գաբի Լեւիին արտաքսելու մասին: