|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում քննադատում է Իսրայելին` արևելյան Երուսաղեմում 800-ից ավելի բնակարանաշինության թուլտվություն տալու համար` նշելով, որ, այդպիսով, շարունակում են խախտվել պաղեստինցի ժողովրդի իրավունքները. հայտնում է sondakika.com կայքը:
Նախարարության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Իսրայելի կողմից Ռամադան ամսին բռնազավթված պաղեստինյան հողերում ապօրինի բնակելի շենքեր կառուցելը անմարդկայնության նոր նշան է:
«Իսրայելը, որը վերջերս մեր արևելյան Երուսաղեմը հռչակել էր Իսրայելի մայրաքաղաք, 800-ից ավելի շինարարության թույլտվություն է տվել և դրանով շարունակում է խախտել պաղեստինցիների իրավունքները: Իսրայելը, որը հաշվի չի առնում մարդու հիմնարար ազատություններն ու միջազգային իրավունքները, նպատակ ունի վերացնել Երուսաղեմի կարգավիճակը և երկու երկրների լուծման հեռանկարը: Երբեք չենք ընդունի օրինականության և պատվի ոտնահարումը»,- նշված է հայտարարության մեջ:
Շեշտվում է նաև, որ Թուրքիան շարունակելու է պաղեստինցի եղբայրներին և Պաղեստինի արդար գործին աջակցություն ցուցաբերելը: