|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայի նախագահ Թայիփ Թայիփ Էրդողանը քննադատել է իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենին՝ Իսրայելին 735 միլիոն դոլարի մեծ ճշգրտության զենք վաճառելու համար: Այդ մասին նա հայտարարել է մայիսի 17-ին Անկարայում կայացած մամուլի ասուլիսում:
Ըստ Թուրքիայի նախագահի՝ Բայդենն «իր արյունոտ ձեռքերով պատմություն է գրում»: «Դուք ստիպեցիք մեզ դա ասել»,- ասել է նա:
Էրդողանը հավելել է, որ ներկայիս պայմաններում Երուսաղեմի կառավարումը երեք կրոնների ներկայացուցիչների հանձնաժողովի կողմից կլինի ամենաճիշտ ճանապարհը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ, Գազայի հատվածում իրավիճակի սրման ֆոնին, Իսրայելն ու ԱՄՆ-ն ամերիկյան զենքի մատակարարման գործարք են կնքել: Գործարքի հիմնական նպատակը Իսրայելի կողմից Միացյալ Նահանգներից ճշգրիտ ղեկավարվող հրթիռներ և հատուկ զինամթերք ձեռք բերելն է: