|
Փոխարժեքներ
28 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Ուկրաինայի զինված ուժերը զգալի կորուստներ են կրել, ոչնչացվել է սպառազինության եւ տեխնիկայի զգալի մասը, որը Կիեւն ունեցել է ռուսական հատուկ գործողության սկզբում։ Այս մասին հայտարարել Է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն , հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Նրա խոսքով՝ կորուստները լրացնելու համար ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ի երկրները մի քանի անգամ ավելացրել են ռազմական օգնությունը Կիեւի ռեժիմին։ «Ուկրաինային զենք մատակարարելու համար 27 երկիր արդեն ծախսել է 97 միլիարդ դոլար։ Դրա մի մասը ահաբեկիչների ձեռքում է եւ տարածվում է ամբողջ աշխարհում։ Հայտնի չէ, թե վաղը ում ձեռքում կհայտնվի Ուկրաինայից զենքը»,-ասել է Շոյգուն։