|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Երուսաղեմում Կոսովոյի դիվանագիտական առաքելության բացումը խստորեն դատապարտվում է Թուրքիայի իշխանությունների կողմից: Այս մասին, ըստ Anadolu-ի, ասվում է Թուրքիայի արտգործնախարարության՝ մարտի 14-ի հայտարարության մեջ:
«Խորապես մտահոգված ենք Երուսաղեմում Կոսովոյի դեսպանատան բացմամբ և խստորեն դատապարտում ենք այդ փաստը»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարությունը:
Հիշեցնենք, որ մարտի 14-ին Երուսաղեմում բացվել է Կոսովոյի պաշտոնական ներկայացուցչությունը: Երուսաղեմում դիվանագիտական առաքելության բացումը նշանակում է ճանաչել Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք։